Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Լոռու մարզ
Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան ՍերգեյԿոպիրկինը հուլիսի 25-ին այցելել է Լոռու մարզ, որտեղ տեղի է ունեցել հանդիպում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ։ Այս մասին ասվում է դեսպանության Ֆեյսբուքի էջում։
Մարզպետը ներկայացրել է մարզի տնտեսական ներուժը, պատմել մարզի հետագա զարգացման առաջնահերթ ոլորտների մասին։
Կողմերը նշել են ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության ակտիվացման կարևորությունը, որը հավելյալ խթան կհաղորդի Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական կապերին։
Դեսպանը և մարզպետն այցելել են Վանաձոր քաղաքի Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոն և Տոխնոլոգիական կենտրոն, ինչպես նաև «Սարտոն» կարի ֆաբրիկա։
Լոռու մարզ այցի շրջանակում տեղի է ունեցել Կոպիրկինի հանդիպումը մարզում ապրող հայրենակիցների հետ։