211652_close_icon
views-count4411 դիտում article-date 20:48 24-07-2019

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է զինվորին ինքնասպանության դրդելու համար 3-ի փոխարեն 5-7 տարով ազատազրկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է խստացնել զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող պատժաչափը: Նա առաջարկում է գործող օրենքով սահմանված 3 տարվա փոխարեն 5-7 տարի ազատազրկում նախատեսել այդ արարքի համար: «Զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող Քրեական Օրենսգրքով ընդամենը 3 տարի ազատազրկում սահմանելը լուրջ չէ։ Քրեական օրենսգրքում ես առաջարկում եմ փոփոխություն՝ զինվորին ինքնասպանության դրդելու համար որպես պատիժ սահմանել 5-7 տարի ազատազրկում։ Ես հասկանում եմ, որ զինվոր կորցրած ծնողի վիշտն անսահման է, սակայն բոլոր նրանք, ովքեր ինքնասպանության կդրդեն զինվորին, առնվազն պիտի շատ ավելի լուրջ քրեական պատասխանատվության ենթարկվեն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ն. Զոհրաբյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր