211652_close_icon
views-count1310 դիտում article-date 22:58 24-07-2019

Բացվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը բացվել է Ստամբուլի Թոփքափը պալատին կից Այա Իրինի եկեղեցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/982719.html]Արմենպրես[/url]»-ը, հայտնում է թուրքական «Timeturk» լրատվամիջոցը: Ցուցահանդեսի բացման ժամանակ կազմակերպիչները ընթերցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը, որում նա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին համարում է քրիստոնեական աշխարհի և հատկապես հայ ժողովրդի համար հոգևոր կարևոր կենտրոն: «Այս և նմանատիպ պատմամշակութային հուշարձանները մեր երկրի հարստությունն են»,- նշվել է Էրդողանի ուղերձում: Բացման արարողությանը ներկա է եղել նաև Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա, խոսելով եկեղեցու պատմության և յուրահատկությունների մասին, շեշտել է, որ այս իրադարձությունը շատ ավելին է, քան պարզապես ցուցահանդես, որը ընկալվում է, որպես շատ ավելի մեծ ծրագրի մի մասնիկ: Մաշալյանի խոսքով՝ միջոցառումը նաև նմանատիպ հուշարձանների միջազգային ճանաչմանն ուղղված քայլ է: Ցուցահանդեսը բաց է լինելու 20 օր շարունակ:

Նմանատիպ նյութեր