211652_close_icon
views-count1514 դիտում article-date 12:50 24-07-2019

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսման 80-րդ տարելիցի միջոցառումներին Ռուսաստանը չի հրավիրվել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերելը Լեհաստան կժամանի՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսման 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որոնք կնշվեն սեպտեմբերի 1-ին: Հուլիսի 24-ին այս մասին Polsat հեռուստաալիքի եթերում հայտնել Է Լեհաստանի նախագահի մամուլի քարտուղար Բլաժեյ Սպիխալսկին, տեղեկացնում է [url=https://polskieradio24.pl/5/1222/Artykul/2345790,80-rocznica-wybuchu-II-wojny-swiatowej-Angela-Merkel-wezmie-udzial-w-obchodach]Polskieradio24[/url]-ը: Միջոցառումներին մասնակցության մասին հաստատել են տարբեր երկրներ, այդ թվում Արևելյան գործընկերության պետությունները (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան): «Մեզ համար կարևոր է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու 80-րդ տարելիցի առթիվ միջոցառումներին մասնակցեն այլ երկրների, այսօրվա դրությամբ մեր մերձավոր դաշնակիցների հնարավորինս շատ ներկայացուցիչներ, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարները»,- նշել է Սպիխալսկին: Հատկանշական է, որ Լեհաստանը չի հրավիրել Ռուսաստանին։

Նմանատիպ նյութեր