211652_close_icon
views-count1087 դիտում article-date 12:24 24-07-2019

Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ-ների ղեկավարները պարգևներ են հանձնել ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին

Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստի ժամանակ կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողություն: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն արժանացել է մի շարք պարգևների: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ ՔԿ նախագահին պարգևատրել է «Միջազգային համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը Հայկ Գրիգորյանին պարգևատրել է «Գերմանաֆաշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակի համար» մեդալով, ինչպես նաև՝ «Ծառայության և փոխգործակցության համար» կրծքանշանով: ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իր հերթին մեդալներով և հուշանվերներով է պարգևատրել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների ղեկավարներին և աշխատակիցներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր