1906 դիտում
19:40 23-07-2019
ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց վերջին մեկուկես տարում առաջնագծում իրավիճակի կայուն լինելու մասին
Ադրբեջանի հետ առաջնագծում իրավիճակը վերջին 1-1,5 տարվա ընթացքում հիմնականում կայուն է: «[url=https://armenpress.am/arm/news/982606.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 23-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ակնհայտ է, որ արդեն գոնե 1-1,5 տարի, չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, մենք հիմնականում ունենք կայուն իրավիճակ առաջնագծում: Չնայած դրան, մենք տեսնում ենք Ադրբեջանի զինված ուժերի միայնակ կամ Թուրքիայի ԶՈՒ-ի հետ համատեղ զորավարժությունների ինտենսիվություն կամ դրա ներկայացում»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ իրավիճակի կայունացման տարբեր պատճառներ կարող են լինել` սկսած ինժեներական աշխատանքների իրականացումից մինչև երկկողմ պայմանավորվածություններ ձեռք բերելը:
Նմանատիպ նյութեր
1180 դիտում
13:28 23-06-2015
Վիկտոր Յանուկովիչը վերջին մեկուկես տարում առաջին անգամ պատասխանել է արևմտյան լրատվամիջոցի հարցերին
2805 դիտում
09:04 26-08-2016
Վերջին մեկուկես տարում սպառողներն էապես աղքատացել են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1384 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
997 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար