4625 դիտում
09:01 23-07-2019
Հրայր Թովմասյանին կպարտադրեն հեռանալ. Փաշինյանի առաջ ԵՄ-ն կանաչ լույս է վառում․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «ՍԴ նախագահի փոփոխության հարցը դարձել է այս իշխանության գերխնդիրը։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է 2019-ին «համապատասխան» ՍԴ ունենալու և հեռահար հարցեր լուծելու համար։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը ջանք չի խնայելու ՍԴ-ի շուրջ զարգացումները ցանկալի ավարտին հասցնելու ուղղությամբ։
Հրայր Թովմասյանն էլ, ասում են, նահանջելու ցանկություն չունի։ Փաշինյանը, սակայն, չի ընկրկում, ՍԴ-ն էլ իր ցանկալի դասավորությունը պիտի ունենա՝ անկախ հանգամանքից, թե դա քանի օրենք ու քանի սահմանադրական խախտում կարժենա։
Այս համատեքստում բավական ուշագրավ էր նաև երեկ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությունը, թե դատաիրավական ոլորտում ՀՀ իշխանությունների պլաններն իրագործելու համար իրենք պատրաստ են և՛ ֆինանսական, և՛ խորհրդատվական աջակցություն տրամադրելու։
Փաստորեն Նիկոլ Փաշինյանի առաջ ԵՄ-ը կանաչ լույս է վառում` ՍԴ-ի շուրջ «պլանները» կյանքի կոչելու նպատակով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9851 դիտում
09:29 29-06-2017
Կարեն Կարապետյանը կանաչ լույս է վառում օլիգարխների համար. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1261 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
997 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»