211652_close_icon
views-count1318 դիտում article-date 13:07 22-07-2019

Մահացել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն

Յոթանասուներկու տարեկանում կյանքից հեռացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, գրում է [url=https://www.japantimes.co.jp/news/2019/07/22/national/u-n-nuclear-watchdog-chief-yukiya-amano-dies-72/#.XTVz8-j7TIU]japantimes[/url]-ը: «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քարտուղարությունը խոր վշտով տեղեկացնում է գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի վախճանի մասին»,- ասվում է գործակալության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նա գլխավորում է ՄԱԳԱՏԷ-ն 2009 թվականից:

Նմանատիպ նյութեր