1683 դիտում
12:13 20-07-2019
Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ի երեկոյան այցելել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին: Հանդիպմանը, որ կայացել է կոմպոզիտորի հրավերով, քննարկվել են դասական երաժշտության ներկա վիճակն ու խնդիրները:
«Այն հաշվետվությունը, որ դուք ներկայացրեցիք «Իմ քայլը» հիմնադրամի կողմից, այնքան մանրակրկիտ, այնքան բազմաժանր՝ մարդիկ, կազմակերպություններ, համույթներ, անձեր, մինչև վերջին դրամը, փաշինյանական ձեռագիր է՝ հաշվետու լինել, անկեղծ, ազնիվ լինել: Դրա մասին էի Ձեզ ուզում ասել: Ուզում էի ասել այն հպարտության մասին, որը ես ապրեցի և զգացի, թե ինչ նշանակություն եք Դուք տալիս դասական երաժշտությանը: Որքան ժամանակ հատկացրեցիք, կազմակերպություն եք ստեղծել։ Սա էլ հեղափոխություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Վլադիլեն Բալյանը՝ հավելելով, որ դասական երաժշտությանն աջակցելու ոլորտում ի դեմս վարչապետի տիկնոջ տեսնում է զինակցի:
«Շատ շնորհակալություն Ձեր խոսքերի, գնահատականի համար, որ տվեցիք իմ աշխատանքին, իմ ամուսնուն: Անհամբեր սպասում եմ, որ նրան այսօր տեսնեմ և պատմեմ այս հանդիպման մասին: Պատմեմ Ձեր խոսքերի մասին, փոխանցեմ, թե ոնց եք գնահատում իր աշխատանքը, իմ աշխատանքը, որովհետև, հավատացե´ք, Ձեզնից դա լսելը մեզ մեծ ուժ է տալիս և շատ շնորհակալ եմ, որ Դուք մեզ արժանացրեցիք այդպիսի գնահատականի»,- ասել է Աննա Հակոբյանը: Հանդիպմանը Վլադիլեն Բալյանը վերհիշել է, թե ինչպես են ծնվել իր ամենահայտնի ստեղծագործությունները, նաև պատմել, որ աշնանը՝ ծննդյան 95-ամյակի կապակցությամբ նախատեսում է կազմակերպել ռոմանսի երեկո: Վարչապետի տիկինը շեշտել է, որ մեծ ուրախությամբ ներկա կգտնվի համերգին, ինչպես նաև «Իմ քայլը» հիմնադրամի միջոցով կաջակցի համերգի կայացմանը:
Նմանատիպ նյութեր
896 դիտում
12:09 25-04-2014
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ
1369 դիտում
13:15 25-04-2014
Գյումրիի քաղաքապետը շնորհավորել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին՝ 90-րդ հոբելյանի կապակցությամբ
856 դիտում
13:45 23-04-2020
Ավագանին կքննարկի Վլադիլեն Բալյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը
Այս բաժնից
742 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
628 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
829 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am