211652_close_icon
views-count1412 դիտում article-date 18:06 19-07-2019

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Վեհարանի նորակառույց հանդիսասրահի բեմի որմնանկարի մրցույթ. լավագույն 3 էսքիզների համար սահմանված է խոշոր դրամական պարգև

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է մրցույթ Վեհարանի նորակառույց հանդիսասրահի բեմի որմնանկարի (չափը՝ 5x14 մ, թեմա՝ «Նոյյան էջքն Արարատից մինչև մեր օրերը. Հայոց պատմության և Հայոց Եկեղեցու երևելի դեմքեր, անցքեր, մշակութային ժառանգություն»): Մրցույթին մասնակցել ցանկացող արվեստագետները ս.թ. հուլիսի 25-ին, ժամը՝ 14:00-ին, հրավիրվում են ք. Երևանի Ս. Կաթողիկե և Ս. Աննա եկեղեցիների հարևանությամբ գտնվող Հայ Եկեղեցու ՀԵՀԵՄ գրասենյակ՝ մրցութային հանձնախմբի հետ հանդիպման: Որմնանկարի էսքիզները (80x150 սմ, կտավ, յուղաներկ) պետք է ներկայացնել մինչև 2019 թ. սեպտեմբերի 1-ը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների գրասենյակ: Մրցույթին ներկայացված լավագույն երեք էսքիզների համար սահմանված է դրամական պարգև, ըստ այսմ՝ 1.500.000 ՀՀ դրամ (առանց հարկերի), 1.000.000 ՀՀ դրամ (առանց հարկերի), 500.000 ՀՀ դրամ (առանց հարկերի):

Նմանատիպ նյութեր