211652_close_icon
views-count4330 դիտում article-date 15:02 19-07-2019

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզում գտնվող ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ զինվորների հետ ճաշի ընթացքում անձամբ ստուգել է սննդի որակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս, որտեղ զինվորների հետ ճաշի ընթացքում անձամբ ստուգել է սննդի որակը: Այս մասին վարչապետը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջի ուղիղ եթերում: «ՊՆ-ն հիմա փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում նոր կարգով զինվորների սնունդն ապահովելու ծրագիրը: Եկել ենք տեղում տեսնելու, թե ինչպես է գործընթացն աշխատում, և ձեզ ներկայացնենք»,- ասաց վարչապետը: Սնունդը փորձելուց հետո վարչապետը նշեց, որ տարբերությունն ահռելի է: «Որակի ահռելի տարբերություն կա: Շատ բարձր որակի սնունդ է ապահովվում: Ե՛վ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են»,- նշեց Փաշինյանը: ՀՀ վարչապետի հետ զորամաս են այցելել նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Նմանատիպ նյութեր