211652_close_icon
views-count1219 դիտում article-date 15:00 19-07-2019

Կապանի ոստիկանների բացահայտումները

Հուլիսի 18-ին, ժամը 11.40-ին, ոստիկանություն է զանգահարել 60-ամյա մի կին և հայտնել, որ Հունան Ավետիսյան փողոցի մի շենքի տակ գտնվող պահեստի դուռը բացել և ներս են մտել, ինքն էլ մտնողին բռնել է: Մեկնած ոստիկաններին կինը հաղորդում է տվել, որ իրեն ծանոթ մեկը մթերային խանութի պահեստարանի ցանցապատ դռան փականը բացել, մտել է ներս, սակայն իրեն նկատելով՝ դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է ծանոթի ինքնությունը: Ոստիկանության Կապանի բաժնում 17-ամյա պատանին խոստովանել է, որ գողության փորձը կատարել է ինքը: Հետագա միջոցառումների արդյունքում նա խոստովանել է նաև, որ մոտ մեկ ամիս առաջ նույն մթերային խանութի պահեստարանից և միջանցքից գողացել է 23 տուփ ծխախոտ: *** Հուլիսի 18-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից գրություն է ստացվել, որ վերջին օրերին, դեռևս չպարզված հանգամանքներում, մուտք են գործել փոխադրամիջոցների վերանորոգման արտադրամաս, վնասել են գեներատորը, առանձնացրել էներգատար մալուխը և այն հափշտակել՝ պատճառելով նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նույն ընկերության 31-ամյա աշխատակիցը: Նույն օրը, ժամը 19-ին, նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր