211652_close_icon
views-count2026 դիտում article-date 16:51 09-07-2019

Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը․ հաղորդում է [url=https://www.cnbc.com/video/2019/07/09/trump-and-macron-discuss-irans-nuclear-programme.html]CNBC[/url]-ն՝ Սպիտակ տան մամուլի հայտարարությանը հղումով: «Կողմերը քննարկել են ընթացիկ ջանքերը, որոնք գործադրվում են Իրանի՝ միջուկային զենք ստանալն արգելելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Իրանի ապակայունացնող գործունեությունը դադարեցնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: Նախօրեին Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) ստանձնած իր պարտավորություններից հրաժարվելու երկրորդ փուլի շրջանակում հայտարարել է, որ սկսում է ուրանի հարստացումը, որը կգերազանցի 3,67%-ի սահմանված շեմը:

Նմանատիպ նյութեր