Վլադիմիր Պուտինը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ. Tert.am
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/09/27/putin/3407548]Tert.am[/url]-ը:
Կրեմլից հաղորդել են, որ երկու պետությունների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճակատման սրացումը թույլ չտալու համար:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով՝ նպատակ ունենալով կողմերին դրդել կրակի դադարեցման և բանակցություններ սկսելուն:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման առնչությամբ Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում՝ նպատակ ունենալով կողմերին դրդել կրակի դադարեցման և բանակցություններ սկսելուն, որպեսզի իրավիճակը կայունանա»,-ասել է Զախարովան:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արելանհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: