211652_close_icon
views-count991 դիտում article-date 16:12 18-07-2019

Բաղրամյանի ոստիկանները գողության կասկածանքով երիտասարդի են բերման ենթարկել

Հուլիսի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մրգաշատ գյուղի 31-ամյա մի բնակչի: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ ապրիլից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածում մի ընկերության պատկանող` Բաղրամյանի վարչական տարածքում գտնվող հողատարածքներից գողացել է 4 պոլիէթիլենային կծիկ, որոնք նախատեսված են եղել արհեստական ջրավազաններում օգտագործելու համար, ինչպես նաև 27 կծիկ ռետինե խողովակներ, որոնք նախատեսված են եղել կաթիլային ոռոգման համար: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր