Մոսկվայում հայ է սպանվել: Ողբերգական միջադեպին անդրադարձել է «Московский комсомолец»-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 42-ամյա հայը հարաբերություն է սկսել Մոսկվայում բնակվող, ամուսնալուծված կնոջ հետ, որի նախկին ամուսինը քայլեր է ձեռնարկել նրան ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: Զույգն ունի մեկ որդի, կինը թույլ չի տվել երեխային հանդիպել հոր հետ:Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նախկին ամուսինների տան մոտ:
«Մոտ ժամը 22.00-ին Արսենը Ելենային (անունները փոխված են) և նրա որդուն ուղեկցել է նրանց տուն: Նա կայանել է ավտոմեքենան շքամուտքի մոտ: 5-րդ հարկում նրանք հանկարծակի հանդիպել են Դանիլին՝ Ելենայի նախկին ամուսնուն: Նա հանել է ատրճանակը և կրակել Արսենի վրա: Փամփուշտները դիպել են նրա գլխին, ոտքին ու ձեռքին: Կրակողն արագ փախուստի է դիմել»,- գրել է լրատվամիջոցը:
Այս պահին տուժածն անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Մոսկվայում կրակել են ամուսնալուծված կնոջ հետ հարաբերություն սկսած հայի վրա. վերջինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
2019.07.18 15:12


Twitter
Вконтакте
Одноклассники
