Մ19 Եվրո-2019. Հայաստանը պարտվեց Իտալիային
Երևանում Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում 0:4 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին:
Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականը, կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը, 0 միավորով եզրափակում է A խմբի մրցաշարային աղյուսակը։
Արթուր Ոսկանյանի սաները խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը կանցկացնի հուլիսի 20-ին՝ մրցելով խմբի առաջատար Պորտուգալիայի ընտրանու հետ։ Խաղը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հուլիսի 20-ին ժամը 21։00-ին։
Այդ օրը՝ նույն ժամին, կմեկնարկի նաև Իսպանիայի և Իտալիայի Մ19 հավաքականների միջև խաղը, որը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում։