1263 դիտում
16:56 17-07-2019
Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար, նշել, որ Հայաստանում է գտնվում երկրի համար պատմական փուլում և Սուրբ Աթոռի աջակցությունն է հատնել երկրում իրականացվող բարեփոխումներին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը: Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել նվիրակի ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել Հայաստանի ու Վատիկանի միջև անկեղծ ու ջերմ երկխոսությանը նպաստելու համար: Փոխնախարարը նաև վստահություն է հայտնել, որ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի փորձն ու իմաստնությունը էլ ավելի կխթանեն երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև ավելի կսերտացնեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
1181 դիտում
15:15 05-04-2019
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին
1833 դիտում
18:52 12-05-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին
Այս բաժնից
991 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
871 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
760 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին