211652_close_icon
views-count1121 դիտում article-date 15:15 05-04-2019

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նախարար Զեյնալյանին ընդունելության համար և ուրախությամբ նշել, որ Հայաստանում սկսվել է բարեփոխումների և մեծ հույսի ժամանակաշրջան: Այդ համատեքստում նվիրակը նշել է, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների խորացման նոր փուլ է սկսվել, և համագործակցության զարգացման համար կան բոլոր նախադրյալները: Արդարադատության նախարարը ողջունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին և հավաստել իր խորը հարգանքն ու ակնածանքը Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հանդեպ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր