Խոշոր ավտովթար Երևանում. հեռուստաաշտարակի հարևանութամբ Skania մակնիշի ցեմենտ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Skania 113 M մակնիշի 981 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի պողոտայում, ժողովրդին հայտնի «Սարի Թաղի կալցեվոյից» դեպի հեռուստաաշտարակ  տանող ճանապարհին,  դեռևս անհայտ պայմաններում,  կողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորնեոր չկան: 
Դեպքի վայր են ժամաել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր վարորդի և քաղաքացիների օգնությամբ փորձում են վերամբարձ կռունկով դարձի բերել մեքենան:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


