211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին «MAN» մակնիշի՝ ցեմենտ, ավազով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count7072 դիտում article-date 21:09 11-07-2025
Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Դավեյանը իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով բեռնատարում բարձված ցեմենտը ու ավազը թափվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, վաշտի հրամանատար Գոռ Ամիրյանի, դասակի հրամանատար Արթուր Բաբասյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արամայիս Սիմոնյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արայիկ Տոնոյանը և Արման Ավագյանը։

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի և քննիչ Ռաֆայել Կարապետյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր