211652_close_icon
views-count1132 դիտում article-date 15:48 16-07-2019

Թռչնաբուծության ոլորտում սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանումը մեր ամենօրյա ուշադրության տիրույթում է. Գ. Ավետիսյան

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի նախաձեռնությամբ՝ ՍԱՏՄ դահլիճում անցկացվել է «ԵԱՏՄ պահանջներին համապատասխան սննդամթերքի անվտանգության ապահովումը թռչնամսի արտադրության ոլորտում» թեմայով գիտա-պրակտիկ խորհրդակցություն, որի նպատակն էր թռչնաբուծության ոլորտի տնտեսվարողներին լրացուցիչ անգամ ներկայացնել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջները, HACCP համակարգերի ներդրման անհրաժեշտությունը, քննարկել թռչնաբուծության ոլորտում առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ թեև առկա են արդյունավետ համագործակցության փաստեր և ոլորտում արդեն իսկ արձանագրվել են դրական արդյունքներ, սակայն դա առիթ չպետք է լինի ավելի հանգիստ լինելու և անփութություն դրսևորելու,- «Մենք ցանկացած պահի կարող ենք մտնել ցանկացած արտադրողի մոտ, թե թռչնամսից, թե ձվից նմուշներ վերցնել և իրականացնել փորձաքնություն բոլոր ցուցանիշներով: Հատկապես հորմոնների օգտագործումը պետք է բացառվի»,- շեշտել է պարոն Ավետիսյանը: ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը թռչնամսի և ձվի խոշոր արտադրողների ներկայացուցիչներին («Արաքս թ/ֆ» ՓԲԸ, «Ագրոտեքինվեստ» ՍՊԸ, «Նուբարաշեն թ/ֆ» ՓԲԸ, «Սպիտակ թ/ֆ» ՍՊԸ, «Գետամեջ թ/ֆ» ՍՊԸ, «Գնդեվազ թ/ֆ» ՍՊԸ, «Շիրառ» ՍՊԸ, «Մարտունի թ/ֆ» ԼՂՀ, «Սյունիք թ/ֆ» ՍՊԸ, «Լուսակերտ Էլիտ» ՍՊԸ, «Լ-Շահանե» ՍՊԸ, «Սեվա» ՍՊԸ) ներկայացրել է HACCP համակարգի առավելությունները՝ կայուն վարկանիշ, մրցունակություն, արտահանման մեծ հնարավորություն, երաշխավորված արտադրանք, նշելով, որ այն ոչ միայն կանխարգելում է հնարավոր ռիսկերը, այլ հստակ տարանջատում յուրաքանչյուրի գործառույթն ու պարտականությունը: Թռչնաբուծության գիտափորձարարական և տեխնոլոգիական համառուսական ինստիտուտի մասնագետ-խորհրդատու (ВНИТИП) Յուրի Ռոմանենկոն խոսել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով պահանջվող թռչնի սպանդի, վերամշակման, փաթեթավորման, պահպանման և իրացման ամբողջ շղթայում անվտանգության ապահովման միջոցառումների մասին, մասնավորեցրել արտադրական պրոցեսների անվտանգ կառավարման նրբությունները: Թռչնաբույծների միության նախագահը տեղեկացրել է, որ թռչնամսի սպառումն աշխարհում անշեղորեն աճում է, և նույն միտումը նկատվում է նաև Հայաստանում: Դա նշանակում է, որ տեղական թռչնամսի արտադրության տեմպերը պետք է բարձրացնել՝ ապահովելով լավագույն որակ և անվտանգության ամենաբարձր մակարդակ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am

Նմանատիպ նյութեր