211652_close_icon
views-count1517 դիտում article-date 21:37 14-07-2019

Սիսակ Գաբրիելյան. Բարեփոխումների մեկնարկը տրված է

ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր իմ խնդրանքով վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ բավական արդյունավետ քննարկում` ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ։ Մոտ երկու ժամ տեւած հանդիպմանը ակտիվիստներն ու ՀԿ ղեկավարները վարչապետին ու կառավարության անդամներին ներկայացրին իրենց դիտողություններն ու առաջակությունները, ծանոթացան սպասվող բարեփոխումների բովանդակությանն ու դրանց իրականացման վերջնաժամկետներին։ Առավել մանրամասն կներկայացնենք վաղը նախատեսված մամուլի ասուլիսին։ Աշխատանքները ավելի արդյունավետ կարգավորելու եւ վերահսկելու համար, պայմանավորվեցինք հանդիպել ամիսը մեկ անգամ։ Դրա համար վարչապետին կից ստեղծվում է խորհուրդ, որի մեջ ներգրավված կլինեն նաեւ քաղաքացիներ։ Սիրելի ընկերներ, եթե ունեք առաջարկներ, գաղափարներ կարող եք ուղարկել ինձ։ Անվտանգ երթեւեկություն բոլորիս»։

Նմանատիպ նյութեր