1751 դիտում
21:37 14-07-2019
Սիսակ Գաբրիելյան. Բարեփոխումների մեկնարկը տրված է
ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր իմ խնդրանքով վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ բավական արդյունավետ քննարկում` ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ։
Մոտ երկու ժամ տեւած հանդիպմանը ակտիվիստներն ու ՀԿ ղեկավարները վարչապետին ու կառավարության անդամներին ներկայացրին իրենց դիտողություններն ու առաջակությունները, ծանոթացան սպասվող բարեփոխումների բովանդակությանն ու դրանց իրականացման վերջնաժամկետներին։ Առավել մանրամասն կներկայացնենք վաղը նախատեսված մամուլի ասուլիսին։
Աշխատանքները ավելի արդյունավետ կարգավորելու եւ վերահսկելու համար, պայմանավորվեցինք հանդիպել ամիսը մեկ անգամ։ Դրա համար վարչապետին կից ստեղծվում է խորհուրդ, որի մեջ ներգրավված կլինեն նաեւ քաղաքացիներ։
Սիրելի ընկերներ, եթե ունեք առաջարկներ, գաղափարներ կարող եք ուղարկել ինձ։
Անվտանգ երթեւեկություն բոլորիս»։
Նմանատիպ նյութեր
2273 դիտում
19:50 28-10-2022
Եկող տարվա ապրիլից կամավոր կատեստավորվեն նաև մարզիչները. Սիսակ Գաբրիելյան
Այս բաժնից
769 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
742 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
733 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան