211652_close_icon
views-count27577 դիտում article-date 13:06 13-07-2019

Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 10 մարդ է զոհվել, որից 7-ը՝ երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Տիվա Հանրապետությունում խափանված շարժիչի պատճառով 2 ընտանիքի տեղափոխող УАЗ մակնիշի մեքենան հայտնվել է Ակ գետում, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ուժեղ հոսանքի հետևանքով մեքենան կողաշրջվել է: Մեքենայում 12 մարդ է եղել, որոնցից 9-ը մահացել է, այդ թվում՝ 7 երեխա։ Ողջ է մնացել երկու տղամարդ։ Մի կնոջ գետի հոսանքը քշել է, նրա մարմինը դեռևս չի հայտնաբերվել: Դեպքի առնչությամբ հետաքննությունը վերահսկողության տակ է վերցրել քննչական կոմիտեի կենտրոնական ապարատը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր