3936 դիտում
10:01 13-07-2019
Ինչու է Սյունիքի մաքսավորը հսկելու Երևան-Թբիլիսի գնացքը․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մաքսավորները հսկելու են Երևան-Թբիլիսի գնացքը, կամ ՊԵԿ-ում շունը տիրոջը չի ճանաչում:
Օրերս Հրաչիկ Գոգինյանը նշանակվել է Սյունիքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ։ Ուշագրավ է, որ նրա գործառույթներում նշված է, որ նա պետք է իրականացնի մաքսային հսկողություն Թբիլիսի-Երևան-Թբիլիսի գնացքում, ինչպես նաև հանրապետության կայարաններում հսկողություն իրականացնի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի գնացքով ժամանած ֆիզիկական անձանց, ուղեկցող բեռների, ձեռքի իրերի, ինչպես նաև կայարանում իջեցվող ապրանքների նկատմամբ: Թե ինչ կապ ունի Սյունիքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետը վերը թվարկված գործառույթների հետ, թերևս կարող է ասել միայն ՊԵԿ-ը։
Ի դեպ, Հրաչիկ Գոգինյանի նկատմամբ ամիսներ առաջ ծառայողական քննություն էր նշանակվել, բայց անկախ ամեն ինչից նա նշանակվեց իր պաշտոնում։ Ուշագրավ է, որ Գոգինյանի քրոջ ամուսինը՝ Վարդան Համբարձումյանը, ով աշխատել է հարկայինի Խորհրդայինի տեսչությունում, երկու անգամ դատապարտվել է կեղծ շենգենյան վիզաների համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1945 դիտում
18:24 23-09-2014
Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը վերսկսում է աշխատանքը
5392 դիտում
14:00 29-11-2019
Ամանորյա և Սուրբ ծննդյան տոներին Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր
4696 դիտում
14:35 28-09-2021
Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը
Այս բաժնից
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1996 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1795 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ