1838 դիտում
22:41 12-07-2019
Նիկոլ Փաշինյանը ԵՊԲՀ-ն համարում է ամենահաջողված պետական բուհը Հայաստանում. «Արմենպրես»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական բժշկական համալսարանը համարում է ամենահաջողված բուհը Հայաստանում: Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/981573/?fbclid=IwAR0qlvfhz0AkJK1CYD_prsnbGRQO0HvNOCxRdHpnaULW8RGschd3zryCKvc]«Արմենպրես»[/url]-ը, հուլիսի 12-ին բուհի ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ ՀՀ վարչապետը իր ելույթում նշեց, որ համալսարանը արտահայտում է Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի ապագայի վերաբերյալ իր պատկերացումը:
«Խոսքը մեր բարձրագույն կրթական համակարգը միջազգայնացնելու մասին է, որպեսզի մեր բոլոր բուհերն ունենան շոշափելի տոկոսով արտասահմանցի ուսանողներ: Եվ մենք հույս ունենք, որ ԵՊԲՀ-ն ոչ միայն իր այս պրակտիկան կշարունակի և կընդլայնի, այլ նաև Հայաստանի ավելի ու ավելի շատ բուհեր ավելի ու ավելի գրավիչ կլինեն օտարերկրացի ուսանողների համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ բժշկական ծառայությունները հասանելի են իրեն, և այդպես լինի իրականում:
«Ինչպես տեսնում եք՝ մեր կառավարության համար սա առաջնահերթություն է, որպեսզի որևէ քաղաքացի որևէ առողջապահական հիմնարկի մուտքից ձեռնունայն ետ չվերադառնա: Ես ցանկանում եմ, որ մենք միասին կարողանանք ստեղծել այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր բժշկի ձեռքը մշտապես պարզած լինի և օգնության պատրաստ ոչ միայն դե յուրե, այլ նաև դե ֆակտո, այդ պատրաստակամությունն իրականություն դարձնելու իրական հնարավորություն լինի: Սա մեր հավաքական գործն է, որը մենք պետք է անենք»,- ընդգծեց Փաշինյանը:
Անդրադառնալով օտարերկրյա շրջանավարտներին՝ վարչապետը հույս հայտնեց, որ նրանք Հայաստանում ստացել են անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, հմտացել են բավարար պրոֆեսիոնալիզմով և այս տարիներին ապրել են հարազատ միջավայրում:
«Նրանք այսուհետ դառնում են Հայաստանի Հանրապետության դեսպանը իրենց երկրներում: Ես ուզում եմ հավատալ, որ նրանք իրենց երկրներում կհասնեն այնպիսի հաջողությունների, իրենց ժողովուրդներին կմատուցեն այնպիսի ծառայություններ, որ իրենց համար հպարտ կլինեն ոչ միայն իրենց ծնողները, ոչ միայն հարազատներն ու բարեկամները, այլ, ընդհանրապես, Հայաստանը: Հույս ունեմ, որ նրանց օրինակը, պրոֆեսիոնալիզմը տեսնելով՝ նրանց ավելի ու ավելի շատ հայրենակիցներ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կունենան»,- եզրափակեց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1732 դիտում
13:29 02-02-2021
Պատերազմն իր հետ տարավ բժշկական բուհը գերազանց առաջադիմությամբ ավարտած Գագիկին. ԵՊԲՀ ռեկտոր
1162 դիտում
20:00 23-09-2014
«Առյուծ արքան» ամենահաջողված բեմական մյուզիքլն է ճանաչվել
1565 դիտում
23:48 01-10-2014
Սեպտեմբեր ամսվա ամենահաջողված դիզայներական աշխատանքները. ֆոտոշարք
Այս բաժնից
433 դիտում
19:07 25-04-2024
Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներն ազատ են արձակվել
589 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
505 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն