2151 դիտում
23:34 12-07-2019
Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Վարշավայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 11-ին Վարշավայում՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության և Լեհ-հայկական հիմնադրամի (Fundacja Polsko-Ormiańska) համակազմակերպմամբ, տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում։
Լեհ ընթերցողներին առաջին անգամ ներկայացվեց թարգմանչուհի Կալինա Իզաբելա Զիոլայի կողմից կատարված «Թմկաբերդի առումը» պոեմի լեհերեն թարգմանությունը։
Դեսպան Սամվել Մկրտչյանը հակիրճ անդրադարձավ հայ մեծանուն բանաստեղծի ստեղծագործական և հասարակական գործունեությանը, նրա համամարդկային խոհափիլիսոփայությանը։ Նա մասնավորապես նշեց․ «Թումանյանի ստեղծագործական ոճը՝ ձևով պարզ, սակայն բովանդակությամբ և իմաստով խորը, մշտապես առինքնող է և՛ նախորդ, և՛ ներկա սերունդներին»։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ՝ նվիրված Հովհաննես Թումանյանին։ Կալինա Իզաբելա Զիոլայի կողմից մակագրված հրատարակության օրինակներ տրվեցին մասնակիցներին, ինչպես նաև դեսպանության կողմից տրամադրվեցին մի շարք գրադարանների։
Տեղեկանք․ Պոեմի թարգմանությունը նախաձեռնվել և հովանավորվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից։ Տպագրությունն իրականացրել է «Անտարես» հրատարակչությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2288 դիտում
23:07 12-04-2019
Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Իրաքում ՀՀ դեսպանությունում
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը