211652_close_icon
views-count1372 դիտում article-date 15:18 12-07-2019

Դեսպան Փոլադյանը հանդիպել է Իրաքի պլանավորման նախարարի հետ. քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հուլիսի 11-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի պլանավորման նախարար Նուրի Սաբահ Համիդ Աբթան ալ-Դուլեյմիի հետ (Dr. Nouri Sabah Hameed Abtan al-Dulaimi)։ Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ընդգծվելով երկկողմ ներդրումներ իրականացնելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Իրաքի պլանավորման նախարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանդես եկող հայկական ընկերությունների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր