2284 դիտում
23:20 11-07-2019
Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները նկատելիորեն ավելի կխստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից իրականացվող տնտեսական պատժամիջոցներն շուտով ՝՝էականորեն՛՛ կխստանան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին, 2Օ15 թվականի միջուկային միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները խախտելով, ՝՝միջուկային նյութերի շորթում՛՛ իրականացնելու մեջ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4996367.html]Ամերիկայի Ձայնը[/url]։
Իրանը մի քանի օր առաջ բացեիբաց հայտարարեց, որ հարստացված ուրանի չափերն այժմ գերազանցում են այդ պայմանագրով նախատեսված ծավալները եւ որ պահեստավորել է իրեն այդ պայմանագրով թույլատրված ծավալներից ավելի մեծ քանակով հարստացված ուրան։
ԱՄՆ-ը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Իրանի նպատակն այն է, որ այս ամենի համար վճարի միջազգային համայնքը։
Չնայած նոր պատժամիջոցներ սկսելու մասին սպառնալիքներին, ԱՄՆ-ը շարունակում է հայտարարել, որ պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բանակցություններ սկսել Իրանի հետ, հող նախապատրաստելով ՝՝լիակատար բնական հարաբերություններ հաստատելու համար՛՛։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3096 դիտում
10:07 16-10-2021
Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ «Փաստ»
11545 դիտում
15:52 09-06-2020
Ինչո՞ւ է կորոնավիրուսից բուժվածների թիվը վերջին օրերին նկատելիորեն աճել. պարզաբանում է նախարարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1424 դիտում
11:16 27-09-2018
Հայաստանի եւ Մադագասկարի միջեւ շփումներն ու փոխգործակցությունը նկատելիորեն աշխուժացել են. Մնացականյան
Այս բաժնից
532 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
454 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
505 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա