1690 դիտում
14:29 11-07-2019
Դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի գեներալ-նահանգապետին
Հուլիսի 9-ին Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին (Julie Payette):
Գեներալ-նահանգապետը շնորհավորեց Հայաստանի դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց կարևոր առաքելության իրականացման գործում: Անդրադառնալով Հայաստանի և Կանադայի միջև գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերություններին` Ժուլի Պայետը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործուն ներդրումը կունենա երկկողմ կապերի ամրապնդման և խորացման գործում:
Շնորհակալություն հայտնելով գեներալ-նահանգապետին բարեմաղթանքների համար՝ Անահիտ Հարությունյանը վստահեցրեց, որ իր գործունեությունն ուղղված է լինելու երկկողմ կապերի խորացմանը և փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը: Անդրադառնալով անցած տարի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան պաշտոնական այցին` դեսպան Հարությունյանն ընդգծեց, որ առ այսօր առանձնակի ոգևորությամբ ու ջերմությամբ հիշվող այդ պատմական իրադարձությունը նոր շունչ և որակ է հաղորդել հայ-կանադական գործընկերությանը:
Զրուցակիցները բարձր գնահատեցին Կանադայի հայ համայնքի դերը երկկողմ բարեկամական կապերի ձևավորման և զարգացման գործում:
Անահիտ Հարությունյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի երախտագիտությունը Կանադայի օրենսդիր և գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու համար:
Գեներալ-նահանագապետի պաշտոնական նստավայրում` Քվեբեկ քաղաքի պատմական ամրոցում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդեց Ժուլի Պայետի և Անահիտ Հարությունյանի առանձնազրույցը:
Նմանատիպ նյութեր
2785 դիտում
19:18 14-09-2017
Կանադայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գեներալ Նահանգապետին
1415 դիտում
13:32 06-02-2015
Դեսպան Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի փոխնախագահին
1843 դիտում
21:31 21-06-2016
Դեսպան Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնեց Չիլիի նախագահին