211652_close_icon
views-count2220 դիտում article-date 15:34 10-07-2019

Իսպանիայում ջրհեղեղները մեծ ավերածությունների պատճառ են դարձել. կա մեկ զոհ

Իսպանիայի հյուսիսում լույս երկուշաբթի տեղացած հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղները մեծ ավերածությունների պատճառ են դարձել՝ դառնալով 1 վարորդի մահվան և տասնյակ մեքենաների վնասման պատճառ, գրում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-7228665/Cars-washed-away-piled-streets-floods-Spain.html?fbclid=IwAR2IXDw73__jV--R-R1A-9mCB19U6gKIBm2frdRC4-IBNXqpVRpIhLxj4jE]Daily Mail[/url]-ը: Իսպանիայի Նավարայի ինքնավար համայնքում ջրհեղեղները վնասել են ճանապարհները, էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ դարձել և կաթվածահար արել երկաթուղային հաղորդակցությունը: Ջրով են լցվել ավտոտնակներ, նկուղներ և սուպերմարկետներ՝ փողոցներում թողնելով պլաստիկե շշերի, արկղերի և այլ իրերի կույտեր: Աղբյուրի հաղորդմամբ՝ երեկ առավոտյան փրկարարները հայտնաբերել են վարորդի դի, որի մեքենան լցված է եղել ջրով: Տղամարդու մարմինը հայտնաբերվել է Նավարայի շրջանի Էսպրոգի քաղաքում: Տեսանյութերում երևում է ջրում լողացող կամ փողոցներում կույտեր կազմած մեքենաների շարքը։ Երկաթուղային հաղորդակցությունը նույնպես ընդհատվել է ։ Հարևան Տաֆալյա քաղաքի քաղաքապետը, որտեղ Սիդակոս գետը դուրս է եկել ափերից, ասել է, որ նախապես ոչ մի նախազգուշացում չի եղել: «Եթե նախօրոք հայտարարեին գետի վարարման մասին, մենք կտեղեկացնեինք տեղի բնակիչներին, որպեսզի իրենց մեքենաները գետից այն կողմ տանեին»,- հայտնել է նա և հավելել. «Ամեն ինչ կայծակնային արագությամբ տեղի ունեցավ»: Պաշտոնատար անձանց խոսքով՝ երկուշաբթի Նավարայում չորս անգամ ավելի շատ անձրև է տեղացել, քան կանխատեսվում էր:

Նմանատիպ նյութեր