211652_close_icon
views-count1522 դիտում article-date 14:51 10-07-2019

Բակո Սահակյանը ծանոթացել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ և ծանոթացել Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարն ընդգծել է խաղերը բարձր մակարդակով անցկացնելու հրամայականը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր