1212 դիտում
23:12 09-07-2019
Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Frontex-ի գործադիր տնօրենի հետ
Հուլիսի 9-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Frontex-ի (Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալություն) գործադիր տնօրեն Ֆաբրիս Լեժերիի (Fabrice Leggeri) հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՄ տարածքի միգրացիոն խնդիրները, գործակալության գործունեության ուղղությունները։
Կողմերը հանգամանալից քննարկեցին Գործակալության և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադառնալով վերջին շաբաթվա ընթացքում Գործակալության պատվիրակության Հայաստան կատարած այցի արդյունքներին՝ Ֆաբրիս Լեժերին բարձր գնահատեց հայկական կողմի կատարած աշխատանքը՝ ԵՄ հետ ազատականացված արտոնագրային ռեժիմի համար սահմանված պայմաններին համապատասխանության տեսանկյունից։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց սերտորեն համագործակցել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող իրավական և գործնական հարցերի շուրջ։
Նմանատիպ նյութեր
1208 դիտում
19:23 15-09-2015
Հունվարից ավելի քան 500 հազար ներգաղթյալ է հասել Եվրոպա. Frontex
7402 դիտում
16:59 05-10-2017
FRONTEX վերլուծության կենտրոնն ամփոփել է Բագրատաշենում իրականացված հարցման արդյունքները
Այս բաժնից
553 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
421 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից