8358 դիտում
18:00 09-07-2019
Դա, իմ խորին համոզմամբ, շատ օգտակար կլինի ընտրողների համար եւ թույլ կտա խուսափել տարբեր թյուրիմացություններից.Դավիթ Բաբայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Այսօր՝ հուլիսի 9-ին, խորհրդարանական եւ արտախորհրդարանական այլ ուժերի ներկայացուցիչների հետ մասնակցեցի Ազգային ժողովում նոր ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը:
Քննարկումն անցել է բավականին ակտիվ:
Արցախի պահպանողական կուսակցության անունից կատարել եմ մի շարք առաջարկներ.
1. ընտրությունների ժամանակ քվեաթերթիկներում եւ ընտրական տեղամասերում յուրաքանչյուր քաղաքական ուժի անվան հետ զուգահեռ տեղադրել ոչ միայն տվյալ ուժի կուսակցական ցուցակի առաջին եռյակում ընդգրկված մարդկանց անուն-ազգանունները, այլ նաեւ նրանց լուսանկարները:
Դա, իմ խորին համոզմամբ, շատ օգտակար կլինի ընտրողների համար եւ թույլ կտա խուսափել տարբեր թյուրիմացություններից:
2. ընտրությունների ժամանակ թույլ չտալ ընտրախուց մտնել հեռախոսներով եւ այլ տեսաձայնագրիչ սարքերով: Դա թույլ կտա խուսափել բազմաթիվ շահարկումներից եւ անհատի կամարտահայտության ազատության վերաբերյալ ավելորդ կասկածներից:
3. ընտրական հանձնաժողովների վերապատրաստման դասընթացներին հնարավորություն ընձեռել նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին որպես դիտորդ մասնակցելու համար:
Բոլոր առաջարկներն արդեն իսկ գրավոր ուղարկել եմ Ազգային ժողով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1172 դիտում
12:23 30-12-2014
Ինչպե՞ս խուսափել տոնական հանցատեսակներից. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին. տեսանյութ
4057 դիտում
19:49 05-03-2017
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թվաքանակի աճի պատճառների վերաբերյալ
Այս բաժնից
355 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
259 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը
322 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն