211652_close_icon
views-count12021 դիտում article-date 00:02 09-07-2019

Ամերիկացի մենամարտիկը UFC-ի պատմության մեջ ամենաարագ հաղթանակն է տարել՝ 5 վայրկյանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խառը մենամարտերի (MMA) ամերիկացի մարզիկ Խորխե Մասվիդալը ամենաարագ հաղթանակն է տարել Մարտերի բացարձակ առաջնության (UFC) պատմության մեջ: Լաս-Վեգասում ընթացող UFC 239 մրցաշարում 34-ամյա Մասվիդալը ընդամենը 5 վայրկյանում նոկաուտի է ենթարկել իր հասակակից, հայրենակից Բեն Ասկրենին: Ծնկի հարված ընդունելով գլխին, Ասկրենը փլվել է ռինգում և այլևս չի կարողացել կանգնել: Նախորդ ռեկորդը պատկանում էր ամերիկացի Դուան Լյուդվիգին, որը 2006թ, հունվարի 16-ին կանադացի Ջոնաթան Գուլեին նոկաուտի էր ենթարկել 6 վայրկյանում: Պրոֆեսիոնալ մակարդակով Մասվիդալը 47 մենամարտում 34 հաղթանակ է տարել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր