211652_close_icon
views-count22949 դիտում article-date 23:18 08-07-2019

Լոռու մարզի Թումանյանի զինկոմիսարիատից ազգային բանակ զորակոչվեցին 74 նորակոչիկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 6-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տոնական տրամադրություն էր: Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր Հայոց հաղթանակած բանակ էին ճանապարհում Թումանյանի զինկոմիսարիատից մեկնող նորակոչիկներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախ եկեղեցում Տեր Միքայել քահանա Շաղոյանը աղոթք հնչեցրեց զինվորականների համար, այնուհետև զինվորները մոմավռություն կատարեցին: Եկեղեցամերձ հրապարակում ելույթի շնորհավորական խոսքերով հանդես եկան Լոռու փոխմարզպետ Գայանե Սարգսյանը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, Թումանյանի զինկոմ Ա. Ալեքսանյանը: Թվով 74 նորակոչիկները երաժշտության ներքո ճանապարհվեցին դեպի կենտրոնական հավաքակայան, որտեղից զորակոչիկները կմեկնեն սահմաններն անառիկ պահելու և իրենց պարտքը կատարելու Հայրենիքի առաջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 234+
234+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր