211652_close_icon
views-count27033 դիտում article-date 23:16 21-01-2019

Լոռու մարզի Թումանյանի զինկոմիսարիատից ազգային բանակ զորակոչվեցին 65 նորակոչիկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 20-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տոնական տրամադրություն էր: Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր Հայոց հաղթանակած բանակ էին ճանապարհում Թումանյանի զինկոմիսարիատից մեկնող նորակոչիկներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախ եկեղեցում Տեր Միքայել քահանա Շաղոյանը աղոթք հնչեցրեց զինվորականների համար, այնուհետև զինվորները մոմավռություն կատարեցին: Եկեղեցամերձ հրապարակում ելույթի շնորհավորական խոսքերով հանդես եկան Լոռու փոխմարզպետը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, Տեր Միքայել քահանա Շաղոյանը, Թումանյանի զինկոմ Ա. Ալեքսանյանը: Նորակոչիկներին ողջունելու էին եկել նաև Ալավերդու դհոլահարների և պարի խմբերը: Թվով 65 նորակոչիկները երաժշտության ներքո ճանապարհվեցին դեպի կենտրոնական հավաքակայան, որտեղից զորակոչիկները կմեկնեն սահմաններն անառիկ պահելու և իրենց պարտքը կատարելու Հայրենիքի առաջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր