211652_close_icon
views-count1821 դիտում article-date 16:39 08-07-2019

Խուլիգանություն Պուշկինի փողոցում. ոստիկանները բերման են ենթարկել 7 հոգու

Հուլիսի 7-ին, ժամը 00.59-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Պուշկինի փողոցում խուլիգանության վերաբերյալ հաղորդում է ստացվել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 7 հոգու: Ժամը 1.40-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի: Պարզվել է, որ Պուշկինի փողոցից բերման ենթարկվածները վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածների հետ, ինչի ժամանակ էլ հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքենրը պարզվում են: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր