211652_close_icon
views-count1243 դիտում article-date 16:28 08-07-2019

Գրպանահատը բռնվեց գողության պահին

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հուլիսի 6-ին, ժամը 12-ին, Ռոստովյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Արմավիրի մարզի Արևշատ գյուղի 49-ամյա մի բնակիչ: Նա թիվ 25 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել է փող ու քարտեր, և նույն պահին բռնվել էր ոստիկանության ծառայողների կողմից: Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Նախապատրասվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր