211652_close_icon
views-count5655 դիտում article-date 22:38 07-07-2019

Բենիամին Ադամյան. Կառավարությունը պետք է գումար հատկացնի բալոնները «Գազելների» հետևից տանիք տեղափոխելու համար

Բենիամին Ադամյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/beniamin.adamyan/posts/2384267964967646]էջում[/url] գրել է. «էսօր մի երկու անգամ գազել նստեցի, ժողովուրդը անվտանգության, գազի բալոնների թեմայով խոսում էր, թե բա բալոնների վրա նստած ենք, վտանգավոր ա: Ճիշտն ասած, միշտ աչքս զարնել են էդ բալոնները, որ ուղիղ մեքենայի հետևում են, որ հետևից վթարի դեպքում անմիջապես հարվածի տակ են: Առաջարկում եմ, որ կառավարությունը գումար հատկացնի այդ բալոնները գազելների հետևից տանիք տեղափոխելու համար ու ժամկետ սահմանի, որից հետո պարզապես կարգելվեն հին տարբերակով մեքենաները: Վարորդները իրենք էլ մեծ հաճույքով կհամաձայնվեն, հատկապես, որ անվճար կլինի: Գումար, կարծում եմ, կգտնվի, հատկապես որ բյուջեում 80 մլրդ-ի չափով ավելցուկ կա, հաստատ դրանից ավելի կարևոր բանի վրա չպիտի ծախսվեր:

Նմանատիպ նյութեր