Տղամարդու անձնական խուզարկությամբ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել
Հուլիսի 5-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Ջրաշեն գյուղի 62-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ, նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված, մանրացված դեղնականաչավուն զանգված:
Ըստ տղամարդու հայտարարության, հողամաս գնալու ճանապարհին տերևներ էր քաղել վայրի աճած կանեփի բույսից և թմրամիջոց պատրաստել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածը փաթեթավորվել է փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]