211652_close_icon

Հայտնաբերվել է «Սփայս» թմրամիջոցի նմանվող զանգված

views-count2170 դիտում article-date 12:48 21-01-2016
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արմեն Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Սփայս» թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն զանգված: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր