211652_close_icon
views-count3758 դիտում article-date 18:50 05-07-2019

Արցախի պետնախարարը Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ

Պետնախարարը դիմավորել է ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 5-ին «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Գ.Մարտիրոսյանն ու Տ. Ավինյանի գլխավորած պատվիրակության անդամները երեկոյան կծանոթանան Արցախի ստեղծարար տեխնոլոգիաների հաջողություններին: Վաղը նախատեսված են աշխատանքային հանդիպումներ, այցելություններ արդյունաբերական տարբեր ճյուղերի զարգացումն ապահովող արտադրամասեր:

Նմանատիպ նյութեր