Մարգարիտա Սիմոնյանը Ռուսաստանի լավագույն մեդիամենեջեր է ճանաչվել
ՌԴ-ում մեդիաբիզնեսի ոլորտում ամենամյա ազգային մրցանակաբաշխության Գրան պրին («Ռուսաստանի մեդիամենեջեր-2019») շնորհվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի, ինչպես նաև Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:
Ինչպես հայտնում է [url=https://ria.ru/20190704/1556220452.html]ria.ru[/url]-ն, նրա գլխավորած լրատվամիջոցների սոցիալական նախագծերը բարձր գնահատականի են արժանացել լրագրողական հանրության կողմից:
Առաջին անգամ պատմության մեջ Գրան պրին շնորհվել է միանգամից երկու մարդու. Սիմոնյանից բացի պարգևատրվել է նաև կինոռեժիսոր, պրոդյուսեր Ֆյոդոր Բոնդարչուկը: