211652_close_icon
views-count1491 դիտում article-date 15:39 04-07-2019

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ակնկալում է ակտիվ աշխատանք հայ-ռումինական հարաբերությունների սերտացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Հանրապետության նախագահն ու նորանշանակ դեսպանը խոսել են երկու երկրների միջև տնտեսական կապերի աշխուժացման, այս ոլորտում զարգացումը խթանող երկուստեք քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին: Նրանք մասնավորապես ընդգծել են երկու երկրների գործարարների միջև կապերի ակտիվացումը, միմյանց հնարավորությունների բացահայտումն ու առկա ներուժի առավելագույն օգտագործումը: Այս համատեքստում կարևորվել է Ռումինիա-Հայաստան ուղիղ օդային կապի՝ վերջերս գործարկված Բուխարեստ-Երևան չվերթի առկայությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր