211652_close_icon
views-count884 դիտում article-date 12:06 04-07-2019

Հուլիսի 9-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց առաջարկել Ազգային ժողովի նախագահին հուլիսի 9-ին ժամը 10:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված է 12 հարց, այդ թվում՝ «Սնանկության մասին» ՀՀ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Նմանատիպ նյութեր