211652_close_icon
views-count4977 դիտում article-date 21:59 02-07-2019

Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստի դին գտել են լճի հատակին՝ 204 մետր խորության վրա

Շվեյցարիայի հավաքականի և «Յանգ Բոյզի» ֆուտբոլիստ Ֆլորիանա Իսմաիլիի դին փրկարարները գտել են Իտալիայի Կոմո լճում: 24-ամյա աղջկա դին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են հատուկ ռոբոտի միջոցով՝ 204 մետր խորության վրա: Իսմայիլիի ընտանիքին արդեն տեղեկացրել են այս մասին: Իսմայիլին ընկերուհու հետ հունիսի վերջում ընկերուհու հետ [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/01/1128874/]հանգստանում [/url]էր լճում: Աղջիկները շարժիչով նավակ էին վարձակալել, ափից 700 մետր հեռացել և խարիսխ գցել: Իսմայիլին նետվել է ջուրը, սակայն հետո դուրս չի եկել: Ընկերուհին սկզբից մտածել է,որ Ֆլորիանան ցանկանում է իրեն վախեցնել, սակայն երբ մի քանի րոպե հետո աղջիկը ջրի երես դուրս չի եկել, զանգահարել է փրկարար ծառայություն:

Նմանատիպ նյութեր