211652_close_icon
views-count132957 դիտում article-date 16:36 09-11-2016

10-րդ օրը Սևանի փրկարարները, հատուկ ջրասուզակներն ու Նորատուսի բնակիչները հայտնաբերեցին ջրահեղձ եղածներից մեկի դին. ջրասուզակը այն հայտնաբերել է 31 մետր խորության մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները, ինչպես նաև Նորատուս գյուղի ողջ բնակիչները 10-րդ օրը Սևանա լճում հայտնաբերեցին հոկտեմբերի 31-ին ջրահեղձ եղած երիտասարդներից մեկի դին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին 31 մետր խորությունից դուրս է բերել հրամանատար Արմեն Ջզմաչյանը, ով որոնողական աշխատանքները կատարել է մի քանի ժամ։ Այս պահին դին արդեն մոտորանավակի վրա է, որպեսզի ափ հասցնեն, որտեղից էլ տեղափոխելու են Գավառի դիահերձարան։ Այս պահին ջրասուզակ Վահե Մելքոնյանը որոնողական աշխատանքները շարունակում է, որպեսզի հայտնաբերվի մյուս ջրահեղձ եղած երիտասարդի դին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Ճզմաչյանի կողմից դուրս բերվածը Արևշատ Առաքելյանն էր։ Տեղում աշխատանքները ղեկավարում է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Էդիկ Գալստյանը, ով կատարած աշխատանքների մասին տեղեկությունները փոխանցում է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանին, իսկ որոնողական աշխատանքներին օնլայն եղանակով հետևում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/06/100452/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 6-ին Սևանա լճում շարունակվել էին Նորատուս գյուղի բնակիչներ, 24-ամյա Ամուր Կյուրեղյանի և 25-ամյա Արևշատ Առաքելյանի դիերի հայտնաբերման աշխատանքները, որը ղեկավարում էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Նորատուսի գյուղացիների, փրկարարների և ջրասուզակի հետ Սևանի ափից մոտ 13 կմ հեռավորության վրա հայտնաբերել էին այն մոտորանավակը, որով երիտասարդները դուրս էին եկել լիճ: Իսկ ջրասուզակը պատրաստվում էր սուզվել լիճ և կատարել դիերի որոնողական աշխատանքներ՝ մոտ 25 մ խորության մեջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր