Չինաստանում ջրի հատակին ոսկու հսկայական պաշարներով հանք են գտել
Չինաստանի Շանդուն նահանգի Սանշան կղզու շրջանի ջրային հատվածում, մոտ 2 կմ խորության վրա հայտնաբերվել է ոսկու մի քանի տոննա պաշարով հանք:
Ruihai Mining Ltd ընկերությունը, որն իրականացնում է հորատման աշխատանքներ, հաստատել է առնվազն 470 տոննա ոսկու պաշարի մասին տեղեկությունը: Ըստ կանխատեսումների՝ ոսկու պաշարները կարող են հասնել մինչև 1500 տոննայի:
Չինաստանը ոսկու խոշոր արդյունահանող և սպառող է: Շանդուն նահանգը հայտնի է իր ոսկու մեծ հանքերով: Մինչ օրս նշված նահանգի Լայչժոու հատվածում արդյունահանվել է մոտ 2 հազար տոննա ոսկի: